Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի կարճատև հանդիպումը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով աղբյուրին:
Մյունխենյան կոնֆերանսի մասնակիցներն ասել են, որ բանակցային սենյակից դուրս գալով՝ Փոմփեոն միջանցքում բարձրաձայն ասել է. «Հաջողություն»:
Անվտանգության միջազգային համաժողովը բացվել է փետրվարի 14-ին Բավարիայի վարչական կենտրոնում: Ռուսաստանը ներկայացնում է արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Միջոցառման կազմակերպիչների խոսքով՝ համաժողովին մասնակցում է 500 հյուր, այդ թվում՝ 40 պետության նախագահներ ու վարչապետներ, որոնց թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: