Փետրվարի 14-ին Սիրիայի Իդլիբում անհայտ ուժերի կողմից խոցվել է սիրիական զինված ուժերի ուղղաթիռը: Այս մասին հայտնել է Anadolu-ն՝ հավելելով, որ դեպքի մանրամասները դեռ հայտնի չեն:
Հիշեցնենք, որ սիրիական վերջին ուղղաթիռը խոցվել էր փետրվարի 11-ին՝ Իդլիբի նահանգի արևելքում գտնվող Նեյրաբ գյուղի տարածքում, թուրքական ԶՈՒ-ի կողմից: