ԱՄՆ Գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը ABC News-ին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթներով խանգարում է իրեն աշխատել:
«Նա երբեք ինձ չի խնդրել անել այնպիսի մի բան, ինչը կհակասեր օրենքին ... բայց երբ հրապարակային հայտարարություններ, թվիթներ է անում Արդարադատության նախարարության, Արդարադատության նախարարությունում աշխատող մարդկանց, դատախազների կողմից քննված գործերի հետ կապված, դա անհնար է դարձնում իմ աշխատանքը»,- ասել է Բարը:
Լրագրողի այն հարցին՝ արդյո՞ք, Բարը գիտակցում է, որ իր խոսքերը կարող են հարուցել Թրամփի բացասական արձագանքը, ԱՄՆ Գլխավոր դատախազը հետևյալ պատասխանն է տվել.
«Իհարկե, բայց ինչպես հայտարարել եմ Սենատում իմ թեկնածության հաստատման ընթացքում, ես որոշումներ կկայացնեմ՝ հիմնվելով իմ հասկացողության վրա, թե ինչն է ճիշտ ... և ոչ այն պատճառով, որ ինչ-որ մեկը դրդում, կամ՝ ազդում է ինձ վրա»: