Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Այս մասին հայտնում է Regionmonitor-ը:
Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Համի Աքսոյը Սիրիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը ուսանելի օրինակ է անվանել։ Նրա խոսքով՝ այս որոշումը ի ցույց է դնում Սիրիայի իշխանությունների երեսպաշտությունը։ Աքսոյը Սիրիայի իշխանություններին մեղադրել է սեփական ժողովրդին տարիներ շարունակ ամեն տեսակի կոտորածների ենթարկելու, միլիոնավոր մարդկանց տեղահանելու և քիմիական զենք կիրառելու համար։
«Դեռ շարունակվում է մարդկային դրաման, որի պատճառ է դարձել ռեժիմը (Սիրիայի իշխանությունները), մեր սահմանին տեղի է ունենում պատմության ամենադաժան աղետներից մեկը»,- նշել է Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակը։