Դավիթ Սանասարյանի և մյուսների գործով դատական նիստին մեղադրող դատախազ Գևորգ Սարգսյանը խնդրեց մերժել Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը:
Սանասարյանի պաշտպանները միջնորդել էին դադարեցնել իրենց պաշտպանյալի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը։ Պաշտպանների պնդմամբ՝ գործը պետք է քններ ՀՔԾ-ն և ոչ թե ԱԱԾ-ն:
Դատավոր Դավիթ Բալայանը, խորհրդակցական սենյակից վերադառնալով, որոշեց ներկայացված միջնորդությունը մերժել: