«Մելոդիա» հայտնի ձայնագրման ստուդիան թվայնացրել է հանրահայտ օպերային երգիչ (տենոր) Գեղամ Գրիգորյանի և նրա առաջին կնոջ, օպերային երգչուհի Իրենա Միլկեվիչուտեի արխիվային ձայնագրությունները:
«Ներկայացրած երկու ալբոմների ձայնագրությունները կատարվել են 1980-ականներին: Գեղամ Գրիգորյանը Մեծ թատրոնի նվագախմբի հետ կատարում է արիաներ Վերդիի «Ռիգոլետտո», «Տրավիատա», «Աիդա», «Տոսկա», «Բոհեմ» օպերաներից»,- հայտնում է Музыкальная жизнь պարբերականը:
Հայ օպերային երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանը ծնվել է 1951 թ. հունվարի 29- ին Երևանում: Նրա կարիերան սկսվել է Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում 70-ականներին, 1977-ին նա դարձել է Գլինկայի անվան փառատոնի հաղթող: Երկար տարիներ Գեղամ Գրիգորյանը Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի առաջատար դրամատիկ մենակատարներից էր: Գեղամ Գրիգորյանը մահացել է 2016 թվականի մարտի 23-ին:
Նրա առաջին կինը՝ Իրենա Միլկեվիչուտեն, ներկայումս պրոֆեսոր է և դասավանդում է Լիտվայի երաժշտական ակադեմիայում: Գեղամ Գրիգորյանի հետ ամուսնությանից նա ունի դուստր՝ Հասմիկը, որը, ինչպես ծնողները, օպերային երգչուհի է: