Բաքվի ջարդերը այլևս ոչ մի կասկած չթողեցին, որ Արցախը պետք է ապրի Ադրբեջանից անկախ ու իր ֆիզիկական գոյությունը պաշտպանի սեփական ուժերով։
Մեկ տասնյակ կոնգրեսականներ ելույթ են ունեցել երեկ Կապիտոլիումի բարձունքին՝ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված արարողությանը։ Հիմնական բանախոսն է եղել Աննա Տուրկոտ Աստվածատրյանը՝ ծննդով Բաքվից, ներկայումս ամերիկաբնակ։ Նա շրջում է Միացյալ Նահանգներում ու եվրոպական երկրներում՝ պատմելով Բաքվի եղեռնագործության ու իր ընտանիքի պատմությունը։