Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը հրապարակել է «ՀՀ հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար» մեղադրվող թալիշ գործիչ Ֆահրադդին Աբոսզոդայի (Աբբասով) գործով վճիռը։ Այս մասին հայտնում է Regionmonitor-ը:
Նրան մեղադրանք էր առաջադրված Ադրբեջանի ՔՕ «հակապետական բացահայտ կոչեր անելու», «ազգային թշնամանք սերմանելու» հոդվածներով։
Հատկանշական է, որ Բաքվի պետական համալսարանի նախկին դասախոս, պրոֆեսոր Ֆահրադդին Աբբասովը հետապնդվում էր 2005-ից, այն բանից հետո, երբ այցելել էր Հայաստան և մասնակցել թալիշագիտական միջազգային կոնֆերանսին։
Ադրբեջանի անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշում էր, որ նա ճանապարհորդել է Հայաստան և այնտեղ ելույթ է ունեցել «ընդդեմ Ադրբեջանի և երկրի տարածքային ամբողջականության»:
Ֆահրադդին Աբոսզոդան իր գործունեության ընթացքում բազմիցս անդրադարձել է արցախյան ազատագրական պայքարին՝ որպես օրինակ թալիշների և Ադրբեջանի մյուս բնիկ ժողովուրդների համար: Աբբասովը, լինելով իր ժողովրդի համար հեղինակություն, միշտ դիմել է իր հայրենակիցներին՝ կոչ անելով չենթարկվել Ադրբեջանի իշխանության ագրեսիվ կոչերին և հայերին չընկալել որպես թշնամի, սահմանին թիրախ չդարձնել հայ զինվորներին կամ խաղաղ բնակիչներին: