Հայաստանում օգտագործվող 2.4 մլն հատ բանկային քարտերով անցած տարի կատարվել է 2.3 տրիլիոն դրամի գործարք: Ցուցանիշն այսօր հրապարակել են Բանկերի միությունում, ներկայացրել ֆինանսական համակարգի 2019 թվականի տվյալները, դրանք բնութագրել որպես բավական բարենպաստ՝ և՛ բանկերի, և՛ տնտեսության համար: