ԱՄՆ Սենատը 55 կողմ, 45 դեմ ձայնով ընդունել է Իրանի դեմ ռազմական ուժի կիրառման հարցում նախագահ Դոնալդ Թրամփի իրավասությունները սահմանափակող բանաձևը: Փաստաթղթում նշված է, որ Միացյալ Նահանգները 30 օրվա ընթացքում պարտավոր է դադարեցնել թշնամական գործողություններն Իրանի դեմ:
Քվեարկությունից առաջ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի դեմ ռազմական գործողությունները սահմանափակող բանաձևը խանգարում է պաշտպանել ԱՄՆ-ը: Ակնկալվում է, սակայն, որ բանաձևի վրա վետո կդրվի, երբ այն Սպիտակ տուն հասնի: