Իրանի մայրաքաղաքում կբացվի «Իրանահայեր» խորագրով ցուցահանդես: Այն կգործի փետրվարի 25-27-ը Թեհրանի «Մեհրսան» պատկերասրահում:
Կներկայացվեն Իրանի հայ համայնքի նկարիչների աշխատանքները` լուսանկարներ, քանդակներ և արվեստի այլ գործեր: Իրենց գործերը կներկայացնեն նաև հայտնի դիրիժոր և կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյան, նկարիչ Սիրակ Մելքոնյանը:
Ցուցահանդեսը կազմակերպվել է Իրանում ՀՀ դեսպանության, Իրանի հայ համայնքի և Թեհրանի «Մանուկյան» թանգարանի համատեղ ջանքերով: