Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը նշել է, որ ԱԺ-ում երեկ ընդունված հակածխախոտային օրինագծում կան որոշ կետեր, որոնց քննարկման համար «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ ստեղծվելու է աշխատանքային խումբ: Հրավիրվելու են բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Աշխատանքային խումբը քննարկելու է, մասնավորապես, տույժ-տուգանքների հետ կապված հարցերը: