ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում հերքել է, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հարցով հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և պայմանավորվածություն ձեռք բերել:
«Նիկոլ Փաշինյանի հետ ահագին ժամանակ է՝ չենք հանդիպել, դատարկ-դատարկ խոսում են: Այդպիսի բան չի կարող լինել ու չկա»,- ասաց Ծառուկյանը լրագրողների հետ ճեպազրույցում:
Խորհրդարանում նախագծի ընդունման ժամանակ քվեարկությանը չմասնակցելը չի՞ փաստում, որ ԲՀԿ-ն խուսափում է հստակ դիրքորոշում հայտնելուց. հարցին ի պատասխան՝ Ծառուկյանն ասաց, որ ինքն այն աստիճանի է հասել, որ «տակից-վրից խաղեր տալու» ճանապարհներն անցել է:
Ծառուկյանի խոսքով՝ վաղը տեղի կունենա ԲՀԿ քաղխորհրդի նիստը, որի քննարկումների արդյունքում էլ ԲՀԿ-ն կհայտնի իր դիրքորոշումը: