Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ են Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս, Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանացանելի է բեռնատարների համար:
Դժվարանցանելի են Սևանի թերակղզուց դեպի Ծովագյուղ տանող ավտոճանապարհը և Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները:
Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Շիրակի մարզերի ավտոճանապարհներին, ինչպես նաև Արագածոտնի մարզի Քուչակ-Ապարան և Ծաղկահովիտ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
Սյունիքի մարզում բուք է:
Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում տեղում է ձյուն:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 1000-ից ավել բեռնատար ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։