Մեծ Բրիտանիայում ընտրել են վայրի բնության 2019 թվականի լավագույն լուսանկարը: Հատկանշական է, որ լուսանկարն արվել է ոչ թե բնության գրկում, այլ՝ Լոնդոնի մետրոյի կայարաններից մեկում: Լուսանկարում երկու մուկ կռվում են ուղևորներից հետո մնացած սննդի փշրանքների համար:
«Վեճ՝ կայարանում» լուսանկարը հաղթել է միջազգային հեղինակավոր մրցույթում, որն ավանդաբար կազմակերպվում է Լոնդոնի բնագիտության թանգարանում: Բրիտանացի լուսանկարիչ Սեմ Ռոուլին հայտնել է, որ մեկ կադրի համար նա մեկ շաբաթվա ընթացքում ամեն գիշեր գնացել է մետրոյի կայարան՝ երկար ու համբերատար սպասելով կատարյալ պահին: