Սիրիայի խորհրդարանը այսօր կքննարկի և քվեարկության կդնի Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև: Այս մասին տեղեկացրել է Սիրիայի խորհրդարանի քարտուղար Ռամի Սալեհը: Տեղեկությունը հայտնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթը:
Ըստ պարբերականի տեղեկությունների՝ օրակարգը ներառելու է Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության հանձնախմբի կողմից ներկայացված՝ 20-րդ դարում Օսմանյան կայսրության թուրք իշխանավորների կողմից Հայոց ցեղասպանության և Սիրիայի ժողովրդի այլ ներկայացուցիչների ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը հաստատող բանաձև։
Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Նորա Արիսյանը նշել է, որ ավելի քան 30 երկրի խորհրդարաններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, իսկ Սիրիայի խորհրդարանը հատուկ նիստով հարգանքի տուրք է մատուցել 20-րդ դարասկզբի ոճրի զոհերի հիշատակին: