ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը ներկայացրել է ՍԴ դատավորների ընտրության կարգին վերաբերող նախագիծ: Փոփոխությունը պետք է կատարվի «ԱԺ կանոնակարգ» օրենքում:
Նախագծով առաջարկվում է չձգձգել դատավորի հրաժարականի դեպքում նոր դատավոր նշանակելու գործընթացը: Նախագիծն ուղարկվել է ԱԺ նախագահին՝ շրջանառության մեջ դնելու առաջարկով:
«Այս փոփոխության նպատակն է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով խորհրդարանին հնարավորություն տալ, որպեսզի անհրաժեշտության դեպքում ՍԴ դատավորի ընտրությունները կազմակերպվեն նաև արտահերթ նիստում: Այսպիսով, դատավորի թափուր տեղի համալրման գործընթացը չի ձգձգվի՝ զուտ ձևական կարգավորումներով պայմանավորված»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ: