Ներկրվող ցեմենտի համար 14 հազար դրամ տուրքի կիրառման արդյունքում նվազել է Իրանից ներկրվող ցեմենտի ծավալը՝ 19 հազարից՝ 16.800 տոննա: Փոխարենը աճել են ցեմենտի արտադրության համար անհրաժեշտ ծավալները: Էկոնոմիկայի փոխնախարարն առաջարկեց գործող մեխանիզմը երկարաձգել ևս 3 ամսով՝ շուկայի խորքային ուսումնասիրության համար: Կառավարությունը հավանություն տվեց առաջարկին՝ տուրքի կիրառումը երկարաձգվեց մինչև հունիսի 1-ը: