ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել է, որ դաշինքի անդամ երկրների պաշտպանության նախարարները որոշել են վերսկսել ուսումնական առաքելությունն Իրաքում:
«Նրանք որոշեցին վերսկսել մեր ուսումնական առաքելությունն Իրաքում»,- Ստոլտենբերգի խոսքն է մեջբերել ТАСС-ը:
ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ դաշինքի իրաքյան առաքելությունը կընդլայնվի, ինչի առիթով ներկայում բանակցություններ են վարվում տեղի կառավարության հետ:
Հիշեցնենք, որ Ստոլտենբերգն ավելի վաղ հայտարարել էր, որ Դաշինքը շարունակում է սերտ համագործակցությունն իրաքյան իշխանությունների հետ:
Հիշեցնենք նաև, որ ՆԱՏՕ-ն դադարեցրեց իր գործունեությունն Իրաքում՝ իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո: