Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ավտոճանապարհի` Սիսիան-Գորիս հատվածը փետրվարի 12-ից փակվել է եղանակային պայմանների պատճառով, որի հետևանքով Սիսիանում բնակվող 9 պացիենտներ չեն կարողանում Գորիսի բժշկական կենտրոնում ստանալ հեմոդիալիզի ծառայություն:
Առողջապահության նախարարությունը կարգավորել է այս հարցը, և պացիենտներն անհրաժեշտության դեպքում բժշկական ծառայությունը կարող են ստանալ Վայքի և Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոններում:
Հարցի վերաբերյալ նախարարությունն անմիջական կապի մեջ է Գորիսի ԲԿ-ի հետ: