Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 13-15-ն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:
Օրակարգում նախապես արդեն ընդգրկված էր հանդիպում ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի, Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության Ֆրիդրիխ Էբերթ հիմնադրամում հանդիպում՝ ԳԴՀ գիտական, փորձագիտական շրջանակների հետ:
Փետրվարի 14-ին վարչապետ Փաշինյանը կմեկնի Մյունխեն, որտեղ կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը:
Համաժողովի շրջանակում նախատեսված են վարչապետի երկկողմ մի շարք հանդիպումներ: