Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունման կապակցությամբ ԱԺ ամբիոնից հայտարարություն և երախտիքի խոսք է հղել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, խորհրդարանի Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ղեկավար Տիգրան Ուլիխանյանը:
«Որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ղեկավար՝ բարեկամական խմբի և ամբողջ Ազգային ժողովի անունից շնորհակալություն եմ հայտնում Սիրիայի բարեկամ ժողովրդին և խորհրդարանի բոլոր անդամներին»,- ԱԺ նիստի ընթացքում հայտարարել է նա:
Պատգամավորները ծափերով միացել են Տ.Ուլիխանյանի հայտարարությանը: