Իրանում մեկնարկել է խորհրդարանի ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Իսլամական Հանրապետության օրենսդիր մարմնի 290 մանդատի համար կպայքարի ավելի քան 7000 թեկնածու:
Խորհրդարանի ընտրությունները նախանշված են փետրվարի 21-ին: Այս քվեարկությամբ կհստակեցվի, թե որքան բարձր վարկանիշ ունի երկրի նախագահ Հասան Ռոհանին: Իրանի նախագահը խոստացել էր ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցների պայմաններում ամեն գնով բարելավել բնակչության կենսակերպը:
Ըստ փորձագետների կանխատեսումների՝ այս ընտրություններում, ամենայն հավանականությամբ, մեծ առավելություն կունենան Իրանի կոշտ քաղաքականության կողմնակիցները, քանի որ բարեփոխիչների թևի թեկնածուների մեծ մասին չի թույլատրվել առաջադրվել: