Ինդոնեզիայի Ճավա կղզում ժայթքել է երկրի ամենաակտիվ Մերապի հրաբուխը: Հրաբխի խառնարանից 2000 մետր բարձրությամբ ծխի ու մոխրի սյուն է արտանետվել: Ինդոնեզիայի իշխանությունները քաղաքացիներին արգելել են մոտենալ խառնարանին և հորդորել առնվազն 3 կիլոմետր տարածություն պահպանել: Փրկարար ծառայությունները բերվել են բարձր պատրաստության:
2016 թվականին Մերապի հրաբխի ժայթքման ժամանակ զոհվել էր 340 մարդ, 60 հազարից ավելի բնակիչներ լքել էին տները:
Աշխարհի խոշորագույն՝ Ինդոնեզական արշիպելագը, որը բաղկացած Է 18 հազար կղզուց, գտնվում Է այսպես կոչված խաղաղօվկիանոսյան հրաբխային հրե օղակում: