Իդլիբում հակամարտության ժամանակ Թուրքիայի զորախմբերը մեկ օրվա ընթացքում չեզոքացրել են Սիրիայի կառավարական 55 զինվորականի: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությունից ստացված հայտարարությանը:
«Իդլիբի մեր աղբյուրներից ստացված վերջին տեղեկությունների համաձայն՝ այսօր չեզոքացվել է վարչակազմի 55 զինվորական»,- ասվում է հայտարարության մեջ:
Թուրքական լրատվամիջոցները նշում են, որ Թուրքիայի իշխանություններն օգտագործում են «չեզոքացնել» տերմինը այն դեպքում, երբ խոսքը նրանց մասին է, ովքեր հանձնվել են, բռնվել կամ սպանվել են:
Վերջին օրերին Թուրքիան Իդլիբում հարվածներ է հասցնում սիրիական ուժերին՝ ի պատասխան Սիրիայի կառավարության զինվորականների՝ թուրքական դիրքերի ուղղությամբ գրոհներին: