Իրանի իշխանությունները հերքել են երկրի նախագահ Հասան Ռոհանիի հրաժարականի մասին լուրերը: Լրագրողների հետ զրույցում Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ և Ռոհանիի օգնական Ալի Ռաբին մասնավորապես հայտնել է. «Ռոհանին մեր երկրի ղեկավարը կմնա մինչև իր նախագահության ժամկետի ավարտը»:
Պաշտոնական ներկայացուցիչն ավելացրել է, որ նախապես հերքում է նմանօրինակ լուրերը, որոնք կարող են հայտնվել նաև հետագայում: