«Տեղական ինքնակառավարման մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն: Նախագծով առաջարկվում է համայնքին կատարվող՝ նվազագույն աշխատավարձի 100-պատիկը գերազանցող նվիրատվությունների մասին տեղեկությունը քաղաքացիների համար դարձնել հրապարակային:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Տեղական ինքնակառավարման մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը նույնպես ընդունվեց առաջին ընթերցմամբ, կողմ՝ 51, դեմ՝ 29, ձեռնպահ՝ 17 ձայնով:
Կառավարության ներկայացրած «Տեղական ինքնակառավարման մասին օրենքում լրացում կատարելու մասին» և «ՀՀ բյուջետային համակարգի մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն:
107 կողմ, 1 դեմ և 6 ձեռնպահ ձայներով «Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագիծն էլ ընդունվեց առաջին ընթերցմամբ:
Կառավարության ներկայացրած «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին հարցն առաջին ընթերցմամբ նույնպես ընդունվեց (113 կողմ):
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի ներկայացրած՝ «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 110 կողմ ձայներով:
«Կրթության մասին ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Նախնական մասնագիտական, արհեստագործական և միջին մասնագիտական կրթության մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն էլ առաջին ընթերցմամբ ընդունվեց 113 կողմ ձայներով: