Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների:
Ջերմ և անմիջական մթնոլորտում արծարծվել են պետականաշինությանը, ներքին ու արտաքին քաղաքականությանը և տարածաշրջանային գործընթացներին առնչվող տարբեր հարցեր:
Հիշեցնենք, որ 32 տարի առաջ այս օրը սկսվել է արցախյան ազգային-ազատագրական շարժումը: