1987 թ. ընթացքում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի գրեթե բոլոր ձեռնարկություններում տեղի ունեցան կոլեկտիվների ժողովներ, որոնք որոշումներ ընդունեցին Խորհրդային Հայաստանի հետ ԼՂԻՄ-ի վերամիավորման անհրաժեշտության մասին: ԽՍՀՄ իշխանություններին ուղղված այդ պահանջով խնդրագիրը նույն թվականին ստորագրեց 80 հազար մարդ: 1988 թ. փետրվարի 13-ից սկսած՝ Ստեփանակերտում անցկացվում էին զանգվածային ցույցեր՝ մի քանի տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցությամբ, մայր Հայաստանին միավորվելու պահանջով: