Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Թուրքիան և Իսրայելը Սիրիայում իրենց զուսպ են պահում, ուստի նրանց մասնակցությամբ լայնածավալ ռազմական գործողությունները բացառվում են: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի Սիրիայի հարցերի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին:
«Ներկայումս մենք բացառում ենք ռազմական լայնածավալ գործողությունների իրականացումն այնպիսի խոշոր խաղացողների մասնակցությամբ, ինչպիսին են ԱՄՆ-ը, Իսրայելը, Ռուսաստանն ու Թուրքիան, քանզի այդ երկրները շատ զուսպ են պահում իրենց»:
Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ այդ երկրները Սիրիայի թեմայի վերաբերյալ իրենց տարաձայնությունները փորձում են հարթել դիվանագիտական ճանապարհով: