ԱԺ-ում Կառավարության ներկայացրած՝ «Հայաստանի և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու օրենքի նախագիծն ընդունվեց 106 կողմ ձայնով: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը նշել է, որ պայմանագիրը համահունչ է Հայաստանի քաղավիացիայի ոլորտի որդեգրած քաղաքականությանը, որն ուղղված է երկու երկրների միջև գործող ավիաընկերությունների համար հավասար մրցակցային պայմաններ ստեղծելուն:
Պայմանագրում ազատականացված են ավիաընկերությունների նշանակումը, նրանց կողմից առաջարկվող տարողությունը, սակագները, չվերթների հաճախականությունը, սպասարկվող ուղղությունները և այլ կոմերցիոն դրույթներ: Ներառված է նաև թռիչքային անվտանգության ապահովումը: