2019 թ. ընթացքում ՀՀ պետական սահմանի անցակետերում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կանխել են պետական սահմանի խախտման 152 փորձ, բացահայտել են անցակետերից դուրս պետական սահմանի խախտման 26 դեպք՝ 45 անձի մասնակցությամբ, և սահմանային ռեժիմի խախտման 92 դեպք՝ 179 անձի մասնակցությամբ։ Նույն ժամանակահատվածում կանխվել է ՀՀ պետական սահմանով թմրամիջոցների ներկրման 2 փորձ, ինչի արդյունքում ձերբակալվել է ՀՀ 4 քաղաքացի, առգրավվել են 6,5 կգ ընդհանուր զանգվածով տարբեր տեսակի թմրամիջոցներ։
2019 թ. ընթացքում պետական սահմանի անցակետերում հայտնաբերվել և սահմանված կարգով ՀՀ ոստիկանությանն է փոխանցվել հետախուզման մեջ գտնվող 2171 անձ։