Ամերիկյան «Դարի գործարք» միակողմանի ծրագրի փոխարեն Իրանն առաջարկել է իսրայելա-պաղեստինյան հակամարտության խաղաղ կարգավորման այլ տարբերակ: Պաշտոնական Թեհրանի հավաստմամբ, Իրանի առաջարկն ամբողջովին համապատասխանում է ժողովրդավարության, մարդասիրության ու միջազգային նորմերի չափանիշներին: Իրանական կողմը նշում է, որ այն նաև կլինի ավելի արդար, քան ամերիկյան տարբերակը:
Իսլամական Հանրապետությունն առաջարկում է հանրաքվե անցկացնել, որին կմասնակցեն բնիկ պաղեստինցիները՝ և՛ քրիստոնյաները, և՛ մուսուլմանները, ինչպես նաև հրեաները: