Կորոնավիրուսի պատճառով Ճապոնիայի ափերին կարանտինի մեջ գտնվող Diamond Princess զբոսանավում ախտով վարակվածների թիվը հասել է 218-ի, երբ հայտնաբերվել է 44 նոր դեպք: Նոր վարակվածների թվում են Ճապոնիայի 29 և այլ երկրների 15 քաղաքացի: Զբոսանավում այս պահին կա 3700 ուղևոր, որոնք եկել են 50 երկրից: Ի դեպ, ոչ բոլոր ուղևորներն են բուժստուգում անցել: Մտավախություն կա, որ վարակակիրների թիվը կարող է ավելանալ: Կորոնավիրուսով վարակվածներն իջեցվում են զբոսանավից ու տեղավորվում ցամաքում գտնվող հիվանդանոցներում՝ ինտենսիվ բուժում ստանալու համար: