Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին, թե ինչպես կանդրադառնա հանրաքվեին նախորդող երկամսյա քարոզարշավը Հայաստանի տնտեսության վրա, պատասխանեց վարչապետը: Ըստ Փաշինյանի՝ տնտեսության վրա ազդող հիմնական գործոնը վստահությունն է: Հանրաքվեն ոչ մի բացասական ազդեցություն չի կարող ունենալ տնտեսության վրա, քանի որ վստահության մակարդակը էլ ավելի կմեծանա: Ավելին, արտերկրից կգան մեր հայրենակիցները, և մենք կունենանք տուրիզմի նոր տեսակ՝ ընտրական տուրիզմ: «Իսկ ոչ քաղաքացի մեր հայրենակիցները կարող են գալ Հայաստան, հետևել հանրաքվեի ընթացքին»,- ավելացրեց վարչապետը: