Ըստ վերջին տեղեկությունների՝ Սերաքիբ քաղաքի մոտակայքում խոցված Սիրիայի կառավարական ուժերի ուղղաթիռի երկու օդաչուները մահացել են, իսկ երկու ուղևորի ճակատագիրն անհայտ է: Սիրիական լրատվամիջոցներն էլ հայտնում են թուրքական բանակի մեծ կորուստների մասին, մինչդեռ Թուրքիայի զինված ուժերը հայտարարել են, որ փետրվարի 11-ին թուրքական բանակը սպանել է 51 սիրիացի զինծառայողների, ոչնչացրել ռազմական տեխնիկա: Վերջին օրերին սիրիական բանակի մեծ հաջողությունը մայրաքաղաք Դամասկոսը Հալեպի հետ կապող ռազմավարական մայրուղու նկատմամբ հսկողությունը վերականգնելն է: Մի քանի տարի շարունակ դա եղել է իշխանության հիմնական խնդիրը: