Նյու Հեմփշիրում դեմոկրատների անցկացրած փրայմերիզում առավել ձայներ են ստացել Վերմոնտ նահանգի սենատոր Բեռնի Սանդերսը և Ինդիանայի Սենթ Բենդ քաղաքի նախկին քաղաքապետ Փիթ Բութիջիչը:
Սանդերսը ստացել է ձայների 25,7%-ը, Բութիջիչը` 24.4%-ը: Առաջատարների եռյակը եզրափակել է Էմի Կլոբուշարը՝ ստանալով ձայների 19,7%-ը: Նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, որը վաղուց համարվում էր մրցավազքի ապագա ֆավորիտը, ստացել է ընդամենը 9%: Նրա ջախջախիչ պարտությունը անակնկալ էր: