Խորհրդարանը քննարկում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի ներկայացրած «Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հեղինակի խոսքով՝ նախագծով արգելվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ հայտարարություններ տեղադրել Երևանի ընդհանուր օգտագործման տարածքներում, մասնավորապես՝ հենասյուների, էլեկտրասյուների վրա, բացառությամբ բազմաբնակարան շենքերի՝ գովազդի համար նախատեսված վահանակներում:
Ա.Հովհաննիսյանն ասաց, որ գովազդային վահանակները փչացնում են խոշոր քաղաքների արտաքին տեսքը և այս նախագծով առաջարկվում է այդ քաղաքներում տեղադրել անվճար վահանակներ, որտեղ տնտեսվարողները կարող են տեղադրել իրենց գովազդը: