Չինաստանում կորոնավիրուսից մահացել է արդեն 1113 մարդ, վարակված է ավելի քան 44 հազար հոգի, նրանցից 8204-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր: Բուժվել և հիվանդանոցներից դուրս է գրվել 4740 մարդ։
Ռուսաստանում կորոնավիրուսով ախտահարված չինացի ուսանողին հաջողվել է բուժել, և նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Ի դեպ, կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը կարող է հայտնվել 18 ամսից՝ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը: