Հաշվի առնելով պաշտոնատար անձանց հարցումները և հանրության մի հատվածի մտահոգությունները՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է, որ ՀՀ Կառավարության կողմից 2020 թ. հունվարի 30-ի 102-Ն որոշմամբ հաստատվել են հայտարարատու պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի անդամների կողմից լրացվող տարեկան, պաշտոնեական պարտականություններն ստանձնելու և պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագրերի օրինակելի ձևերը։
Հիշեցնենք, որ 2020 թ. հունվարի 1-ից օրենքի ուժով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի համաձայն հայտարարատու համարվող անձինք նոր ձևանմուշով հայտարարագրերը ներկայացնելու են մինչև 2020 թվականի մարտի 31-ը։
Հայտարարագրերը ներկայացվելու են էլեկտրոնային կարգով։ Այս պահին էլեկտրոնային բազան մշակման փուլում է և շուտով հասանելի կդառնա հայտարարատուներին։
Հանձնաժողովը բոլոր հայտարարատու անձանց անհատապես կծանուցի՝ տրամադրելով անհատական օգտատիրոջ անվանումն ու գաղտնաբառը, ինչպես նաև հայտարարագրի լրացման կարգը։
Հընթացս Հանձնաժողովը տեղեկատվություն կտրամադրի հայտարարագրերին առնչվող նորությունների վերաբերյալ: