Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշել է, թե Փաշինյանն իր ելույթները սրբագրում է: Ըստ Մարուքյանի՝ այլակարծության հանդեպ հարգանք չկա:
Վարչապետն ընդգծել է, որ բոլոր այն մարդիկ, որոնք կփորձեն իրավական կամ այլ խոչընդոտներ հարուցել ժողովրդի ազատ կամարտահայտման առաջ, կարժանանան համարժեք հակահարվածի՝ որպես հակաժողովրդավարական ուժեր:
«Եկեք նայենք ձեր բոլոր ելույթները Սերժ Սարգսյանի ներկայությամբ, երբ ինքը նստած է եղել, նայենք ձեր տոնը, բառապաշարը, և համեմատենք հիմա: Այո՛, դա է այն ազատությունը, որ հեղափոխությունը բերել է. ընդունեք այն»,- ընդգծել է վարչապետը: