Ադրբեջանի ընդդիմությունը ցույցեր է անցկացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց՝ բողոքելով կիրակի կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղի ունեցած կեղծիքների դեմ: Ոստիկանությունը բերման է ենթարկվել մի քանի ակտիվիստի ու ընդդիմադիր պատգամավորի: Այդ գործողության ժամանակ լրջորեն տուժել է ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության ակտիվիստներից մեկը: