Թուրքիայում իշխանությունների քննադատությամբ հայտնի հայ իրավապաշտպան Արլեթ Նաթալի Ավազյանը Թվիթերի միկրոբլոգում հայտնել է, որ ոստիկաններն իրեն բերման են ենթարկել: Այս մասին հայտնում է ermenihaber-ը:
Ավազյանը գրել է, որ թուրք ոստիկանները նաև ներխուժել են իր եղբոր բնակարան և այնտեղ իրեն փնտրել:
Ավազյանը նաև նշել է, որ վերջին երկու օրը ճնշման խնդիր ունի, ճնշումը բարձրացել է, և եթե իր առողջականի հետ կապված խնդիրներ ծագեն (օրինակ` մահ, քթից արյունահոսություն), ապա դրանց պատասխանատուն կլինի Թուրքիայի գործող կառավարությունը:
Իրավապաշտպանն այնուհետև գրել է, թե ինչ պատճառ կարող է լինել իր բերման ենթարկվելու համար:
«Մայրս Ադանայից է, հայրս` Մալաթիայից: Քանի որ ես բարձրաձայնել եմ սրա մասին, իմ նկատմամբ հետաքննություն են սկսել»:
Սա Ավազյանի բերման ենթարկման առաջին դեպքը չէ: