Գերմանիայի Դաշնային կառավարության մամուլի փոխխոսնակ Ուլրիկե Դեմերը հայտնել է, որ փետրվարի 13-ին դաշնային կանցլեր Անգելա Մերկելն ընդունելու է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հանդիպման ընթացքում նրանք քննարկելու են երկկողմ հարաբերություններին, տնտեսական քաղաքականությանը, նաև արտաքին և անվտանգության քաղաքականությանը վերաբերող հարցեր։
Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Մյունխենի անվտանգության համաժողովին, որը կկայանա փետրվարի 14-16-ը: