2009 թվականի ապրիլից Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանի լիազորությունները դադարեցվել էին: Նախկին Մշակույթի նախարարությունը պատճառաբանել էր, թե Օրբելյանը խախտումներով է նշանակվել այդ պաշտոնին:
Դրանից հետո արդեն դատարա՛նն Օրբելյանի պաշտոնավարումն օրինական համարեց, ինչն իր հերթին բողոքարկվեց նախարարության կողմից: Երկար ու ձիգ դատական քաշքշուկներից հետո, սակայն, Կոնստանտին Օրբելյանը փետրվարի 10-ին վերջնականապես վերականգնվեց թատրոնի տնօրենի պաշտոնում: