Խորհրդարանն առաջին ընթերցմամբ՝ 103 կողմ, 1 ձեռնպահ ձայներով, ընդունեց «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
«Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխության նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 107 կողմ, 1 ձեռնպահ ձայներով:
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ԱԺ-ն ընդունեց միաձայն՝ 111 կողմ ձայնով: ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը քվեարկությունից առաջ նշեց, որ մինչև երկրորդ ընթերցում անհրաժեշտ է կազմակերպել քննարկում, լսումներ, որպեսզի ՀՀ քաղաքացիները նույնպես ներգրավված լինեն այս հարցում:
«Հողի հարկի մասին» օրենքում փոփոխության նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 67 կողմ, 36 դեմ, 9 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 109 կողմ, 1 ձեռնպահ ձայներով: