Ձնաբքի պատճառով առնվազն յոթ մարդ է զոհվել Իրանի հյուսիսային Գիլան նահանգում: Այս մասին հայտնում է իրանական YJC գործակալությունը:
«Մինչ այս պահը յոթ մարդու մահ ենք արձանագրել. հինգ հոգի զոհվել են Ռուդբարում՝ ձնահյուսքի հետևանքով, ևս երկուսը զոհվել են Ռեշտեում՝ առատ ձյան պատճառով փլված տանիքի տակ մնալով»,- գործակալությանն ասել է շտապօգնության ծառայության հերթապահ Մոջթեբա Խալեդին: