ՀՀ Տարաքծային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Վրաստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերին նվիրված դիվանագիտական ընդունելություն, որի ժամանակ բացման խոսքով ելույթ է ունեցել ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը:
Ելույթն առայժմ տեղադրված չէ նախարարության պաշտոնական կայքէջում և հասանելի է միայն ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք նաև, որ ՏԿԵ նախարարը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Վրաստանի Հանրապետությունում, որտեղ արդեն հանդիպել է երկրի փոխվարչապետ, իր կոլեգա Մայա Ցքիտիշվիլիի և Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատելա Տուրնավայի հետ: