Խորհրդարանում Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ լրատվամիջոցներում շրջանառվող էլիտար զորամաս գոյություն չունի:
«Դա լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տարածված անվանում է: Բոլոր զինծառայողները, որոնք պատասխանատու են կարգապահական պատասխանատվություն կրելու հետ կապված, Արցախի ՊԲ հրամանատարի կողմից պատժվել են տարբեր աստիճաններով, իսկ այն զինծառայողները, որոնք պատասխանատվություն ունեն, կա՛մ ձերբակալվում են, կա՛մ կալանավորվում»,- հայտարարել է նախարար Տոնոյանը: