Եվրոպան դեռ ուշքի չի եկել Կիարա փոթորկից, որի հետևանքով 7 մարդ է զոհվել, մեծ ավերածություններ են առաջացել, հիմա էլ ստիպված է դիմակայել նոր աղետի՝ Դենիս փոթորկին: Ընդ որում, Դենիսը կանցնի իր նախորդի «երթուղով»՝ Իռլանդիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիայի և Բենիլյուքսի հյուսիսարևմտյան ափերը, դարձյալ կլինեն հորդառատ անձրևներ, ջրհեղեղներ ու քամիներ, բայց իր ուժգնությամբ, ըստ օդերևութաբանների, Դենիսը կզիջի Կիարային: